Թուրքիայի նախագահ Էրդողանն ահաբեկիչ է անվանել Նեթանյահուին, հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելն աշխարհին կներկայացնի որպես ռազմական հանցագործ պետություն։ Ի պատասխան այս հայտարարություններին Իսրայելի արտգործնախարարը հրապարակում է արել, հայտնելով, որ նա հրամայել է դիվանագիտական ներկայացուցիչներին վերադառնալ տուն՝ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերագնահատման նպատակով։