Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Թուրքիայի 81 նահանգներից 57 նահանգներում փոխվել են նահանգապետերը։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, նախագահի հրամանագիրը հրապարակվել է կառավարության Resmi Gazete թերթում։
Ընդդիմադիր լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ որոշումը կայացվել է այս շաբաթ տեղի ունեցած Թուրքիայի կառավարության և Ազգային անվտանգության խորհրդի նիստերից հետո։
Օգոստոսի 2-ին Էրդողանի հրամանով փոխվել են Թուրքիայի 52 նահանգների անվտանգության վարչությունների ղեկավարները։
Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի