Լոնդոնում բնակվող հայազգի փաստաբան Տաթևիկ Գրիգորյանը «X»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի Իլինգ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը՝ խաչքարը, ենթարկվել է վանդալիզմի:
Ոստիկանությունը հետաքննում է դեպքը։
Նա ավելի վաղ՝ դեռևս սեպտեմբերի վերջին, ներկա էր եղել խաչքարի բացման արարողությանը և այդ ժամանակ նկարել էր միջոցառմանը ներկա թուրքական դրոշներով «գորշ գայլերի» ներկայացուցիչներին, որոնք ձեռքով ցուցադրել էին ֆաշիստական նշանը: