Ուզբեկստանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց կարևոր է համարել մոտ ապագայում տրանսպորտային գծեր իրականացումը, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին:
Մեծացել է Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նշանակությունը, հենց դրա համար էլ, ըստ Էրդողանի, պետք է այդ ճանապարհները գործարկվեն։
«Ղարաբաղի օկուպացիայի ավարտով մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Հայաստանի պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ կդյուրացնեն այս գործընթացը։ Չափազանց կարևոր է մոտ ապագայում իրականացնել տրանսպորտային գծեր, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը»,- ասել է նա: