News Image

Քեմալ Քըլըչդարօղլուն այլևս իր կուսակցության ղեկավարը չէ

Քեմալ Քըլըչդարօղլուն 13 տարի անց զիջել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Անկարայում տեղի ունեցած կուսակցական համագումարում քվեարկության ընթացքում ընդդիմադիր ուժի նոր առաջնորդ է ընտրվել Թուրքիայի խորհրդարանի Մանիսա նահանգի պատգամավոր Օզգյուր Օզելը: 

Քըլըչդարօղլուն կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 13 տարի։  

Օզելին աջակցում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ 

Share