News Image

Թուրքիան պետք է դառնա Գազայի ռազմական երաշխավորը. Էրդողան

«Եվրոպան շատ տարօրինակ և անհետևողական դեր խաղաց այս ընթացքում։ ԵՄ-ն չի կարողացել արդար մոտեցում առաջարկել:

Նեթանյահուն այլևս մեկը չէ, ում հետ մենք կարող ենք բանակցել:

Թուրքիան պատրաստ է ստանձնել առաքելությունը՝ որպես Գազայի հատվածի երաշխավոր երկիր, եթե նման իրավիճակ ստեղծվի։ Մեծ Բրիտանիան կարող է երաշխավոր երկիր լինել Կիպրոսում, ինչո՞ւ Թուրքիան չպետք է նման կառույց ստեղծի Գազայում:

Թուրքիան պետք է ստանձնի առաջատար դերը (որպես երաշխավոր Գազայում). Դա կլինի զարգացում, որը կերտում է պատմությունը, ներկան ու ապագան:

Թուրքիայի բոլոր ջանքերն ուղղված են խաղաղությանը Գազայի հատվածում և Պաղեստինում, որտեղ մարդիկ այլևս չպետք է մահանան և լքեն իրենց տները»:

Ռեջեփ Թայիփ Էրդողան

Share