Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով 19 մարդ է վիրավորվել։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիսօղլուն։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան էլ հայտարարել է, որ 6,1 մագնիտուդ ոիժգնությամբ երկրաշարժի հետևանքով Բալըքեսիրում փլուզվել է չորս շենք. երկրաշարժի պատճառով քաղաքի դպրոցները մեկ օրով դադարեցրել ե ն աշխատանքը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5.99 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են ոչ միայն Բալըքեսիրում, այլև Ստամբուլի, Մանիսայի, Իզմիրի և Այդընի նահանգներում։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22:48-ին։