Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վստահ է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման ներկայիս փուլը ճգնաժամային է։
Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումից առաջ իր ողջույնի խոսքում՝ նշելով, որ Թուրքիան հավատում է, որ այս բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության:
«Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են երկու ճանապարհ, որոնցից մեկը կտանի դեպի խաղաղություն, իսկ մյուսը՝ դեպի ավելի մեծ կործանում»,- ասել է նա:
Խոսնակ Լրատվական