News Image

Իրանը 50 հատ Հյուսիսային Կորեա է. Նեթանյահուն՝ «միջուկային սպառնալիքի» մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում համեմատել է Իրանն ու Հյուսիսային Կորեան:

«Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունի, բայց չի ասում «մահ Ամերիկային» կամ «մահ Իսրայելին»։ Իրանը 50 հատ Հյուսիսային Կորեա է»,- նշել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե սկսված ու շարունակվող գործողությունները անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար։

«Այս ռեժիմը տարիներ շարունակ գոռում է «մահ Ամերիկային» և «մահ Իսրայելին», հարձակվում է ԱՄՆ դեսպանատների վրա և ահաբեկչական ցանց է կառուցում տարածաշրջանում։ Սա ռեժիմ է, որը նպատակ ունի վնասել Ամերիկային։ Մենք պետք է գործեինք հիմա, հակառակ դեպքում Իրանը կդառնար անխոցելի»,- ասել է նա։

Share