News Image

Մեր հերթական դղյակը. այս անգամ՝ Կապանի երեխաների համար. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կոլլաժ է հրապարակել՝ ցույց տալով Կապանի նորակառույց մանկապարտեզի շենքը և համեմատելով այն նախկին շինության հետ:

«Մեր հերթական դղյակը՝ Կապանի երեխաների համար:

Ավերակների վերածված Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքն ամողջությամբ հիմնանորոգվել է։ Իրականացվել է նաև բակի ու շրջակա տարածքի բարեկարգում, շենքն ապահովվել է անհրաժեշտ գույքով։

Բարով վայելեք, Կապանի սիրելի՛ փոքրիկներ»,- գրել է Չախոյանը:

Share