Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կոնդ թաղամասի բնակիչների հետ:
«Քննարկել ենք տներին հարակից հողամասերի, այդ թվում բակային տարածքներում գտնվող ու բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ բնակիչների իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր:
Երևանի քաղաքապետարանի նպատակը կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու դեպքում կառուցապատողի, ձեռք բերողի կողմից սեփականության իրավունքների խախտման հնարավոր դեպքերի բացառումն է»,- գրել է Ավինյանը: