News Image

Աշխատանքային այցս Վրաստան ավարտվեց. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը՝ կից տեսանյութ հրապարակելով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի Սիղնաղի բնակավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը՝ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։

Share