News Image

Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքիով սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլում

Հայաստանի Մ-19 հավաքականը սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի B2 խմբում:

Մեկնարկային տուրում Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը հանդիպեց Կոսովոյի հասակակիցներին և 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը: Մեր թիմից միակ գնդակը 81-րդ րոպեին հեղինակեց Դավիթ Բաթոյանը: Նա հստակ իրացրեց 11 մետրանոցը:

2-րդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Թուրքիայի ընտրանուն: Այդ խաղը կկայանա մարտի 27-ին:

Share