Նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը իրենից ներկայացնում է վերափոխման հնարավորություն ամբողջ Հարավային Կովկասի համար։
Այս մասին «Imedi» հեռուստաընկերությանը հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Նշվում է, որ Վրաստանը կարող է ինչպես նպաստել այս համաձայնագրի շնորհիվ հնարավոր կայունությանը և բարգավաճմանը, այնպես էլ զգալի օգուտներ քաղել։
Պետդեպարտամենտը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները սպասում է Վրաստանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատմանը. «Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ մեր երկկողմ հարաբերություններին և Վրաստանի քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ»։