News Image

Պետությունը շատ է կուտակում շենք-շինություն, լավ կլինի դրանք արագ իրացվեն, որ սկսեն հարկ վճարել․ Սուքիասյան

Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խոսքն ուղղեց արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցին՝ կարևորելով պետության կողմից հետ բերված շենք-շինությունների հարցը։

«Երբ ՀՀ-ում  հակակոռուպցիոն համակարգը  հետ է  բերում տարածք կամ շենք-շինություն, շատ ժամանակ ասվում է, որ դրա գումարը, օրինակ, վերցնենք պայմանական 10-14 միլիոն է:

Հետո, երբ ՀՀ-ում ուզում են շուկայականով դա վաճառել, արդեն 14 միլիոնը հնչեցված է, բոլորը վախենում են, որ շուկայականով դրա գինը, ասենք, 12 միլիոն է: Իհարկե, ասված է շուկայական գինը՝ 10-14 միլիոն։ Կուզեմ՝ այդտեղ էլ ուշադրություն դարձնեք, որովհետև պետությունը շատ է կուտակում  շենք-շինություններ, լավ կլինի, որ դրանք արագ  իրացվեն, որպեսյի գեներացվեն, սկսեն հարկ վճարել, գույքահարկ վճարել, սկսեն բիզնես գործունեություն ծավալել,  ԱԱՀ և աշխատավարձ վճարել։ Ուզում եմ այս հարցը հնչի, որ մնացած գերատեսչություններն էլ ուշադրություն դարձնեն այդ գումարները հնչեցնելիս»,- նշեց պատգամավորը

Փոխնախարարը նշեց, որ Արդարադատության նախարարությունում ուսումասիրում են միջազգային լավագույն փորձը՝ կապված ակտիվների ճիշտ կառավարման կառուցակարգերի հետ, օրինակ, կան երկրներ, որոնք հատուկ դրա համար ստեղծվում են կենտրոններ և ուղղություններ են սահմանում։ 

Նա նշել է, որ հետագայում ևս այս հարցը կշարունակի մնալ ուշադրության կենտրոնում։

Share