News Image

Ուրախալի է տեսնել մտածող ու ակտիվ երիտասարդների, որովհետև նրանց ձեռքերում է լինելու վաղվա Հայաստանը․ Ազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը իր ֆեյսբուքյան էջում  գրել է՝ 

Քարոզարշավը՝ քարոզարշավ, բայց սովորողների հետ հանդիպումները չենք մոռանում

Այս անգամ Ազգային ժողովում հյուրընկալեցի Գյումրի քաղաքի «Your School» ուսումնական կենտրոնի 12-րդ դասարանի աշակերտներին։

Մեր զրույցը քաղաքականությունից մինչև պետական կառավարման համակարգի, հարցերից՝ մինչև ապագայի պատկերացումների մասին էին։

Ուրախալի է տեսնել մտածող, հետաքրքրասեր ու ակտիվ երիտասարդների, որովհետև հենց նրանց ձեռքերում է լինելու վաղվա Հայաստանը։

Share