News Image

Կիրականացվեն կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ

Կառավարությունը կայացրել է որոշում՝ պայմանավորված կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների բնականոն ընթացքի աապահովման անհրաժեշտությամբ:

ՀՀ փոխվարչապետի հանձնարարականի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել ՀՀ մարզերում կլաստերների կենտրոնից միացող դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) աշխատանքներ: Ելնելով վերոգրյալից՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով կազմակերպել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝ ՀՀ Արագածոտնի, ՀՀ Գեղարքունքի, ՀՀ Լոռու, ՀՀ Սյունիքի և ՀՀ Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ: Նշված մարզերում ճանապարհների նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2026 թվականի պետական բյուջեուով ՀՀ Արագածոտնի, ՀՀ Գեղարքունքի, ՀՀ Լոռու, ՀՀ Սյունիքի և ՀՀ Տավուշի մարզպետների աշխատակազմերի համար հատկացնել համապատասխանաբար 2,085․6 հազ. դրամ, 894․0 հազ․ դրամ, 3,075․6 հազ. դրամ (նախագիծ) և 330,382․5 հազ. դրամ (շինարարություն), 660․0 հազ․ դրամ և 2․200․0 հազ․ ՀՀ դրամ՝ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար՝ 8,915․2 հազար դրամ ընդհանուր արժեքով, իսկ շինարարության համար՝ 330,382․5 հազար դրամ ընդհանուր արժեքով (տեխ. և հեղ. հսկողության ծառայությունները ներառված են)։

Առկա պայմանագրերը կից ներկայացվում են։ Վերոնշյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ 339,297․7 հազար դրամն առաջարկվում է հատկացնել 1049/21001 միջոցառման ՀՀ կառավարության տողից։

Որոշման ընդունմամբ կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացումը։

Վարչապետը թվարկել է սույն որոշմամբ հիմնանորոգվող և միջին նորոգվող ճանապարհները: Ըստ այդմ՝ «Արագածոտնի մարզում Գետափի դպրոց գնացող 0.2 կմ ճանապարհի հատված, Վերին Սասնաշենի հիմնական դպրոց գնացող 1.6 կմ հատված, Գեղարքունիքի մարզում Ծափաթաղի դպրոց գնացող 0.8 կմ հատված, Լոռու մարզի Աթանի հիմնական դպրոց գնացող 0.4 կմ հատված, Շամուտի հիմնական դպրոց գնացող 0.7 կմ հատված, Բազումի թիվ 21 հիմնական դպրոց գնացող 1.2 կմ հատված, Սյունիքի մարզի Լեռնաձորի դպրոց գնացող 285 մ հատվածի հիմնանորոգում և Տավուշի մարզի Լուսաձորի կրթահամալիր գնացող 1.5 կմ հատվածի միջին նորոգում և 700 մ հատվածի հիմնանորոգում: Սրանց նախագիծն ենք պատվիրում, իսկ մրցութային փուլում են Լոռու մարզի Ամրակիցի դպրոց գնացող 1 կմ հատվածը և Բովաձորի դպրոց գնացող 416 մ հատվածը»:

Երկրի ղեկավարը նաև թվարկել է չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված այն ճանապարհները, որոնց նախագծային փաստաթղթերն են ձեռք բերվել. «Սյունիքի մարզում Մ2 ավտոճանապարհի Անգեղակոթի խաչմերուկի հարակից հատվածում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների անշարժ կշռման նոր հենակետին մոտեցող 0.8 կմ ավտոճանապարհի կառուցում։ Արմավիրի մարզում Լուսագյուղ բնակավայրից դեպի Ակնաշեն և Էջմիածին բնակավայրեր գնացող 6.5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։

Share