«Մենք անհանգստանում ենք մեր պետության ճակատագրի համար և թույլ չենք տալու, որ մեր երկիրը նորից հայտնվի մարդակերների իշխանության ձեռքին, նրանց ձեռքին, ովքեր տասնամյակներ շարունակ արյունարբու բորենիների պես թալանել են ժողովրդին, կուտակել են հարյուրավոր միլիոն դոլարների հարստություն, ովքեր ունեզրկել են մարդկանց, պանդխտացրել, ովքեր դատարկել են Հայաստանի Հանրապետությունը»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Հայաստանի առաջին երեք նախագահների օրոք Հայաստանից մեկ միլիոն մարդ անվերադարձ հեռացել է: Մենք թույլ չենք տալու այդ շրջանակների վերադարձը իշխանության»,- հավելել է նա:
Ճշտող հարցին՝ ինչպես թույլ չեն տալու, պատասխանել է՝ ժողովրդավարական ճանապարհով գնալով և հաղթանակ գրանցելով ժողովրդի հետ:
««Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը ՀՀ ժողովրդի հաղթանակն է, և ժողովրդի հաղթանակը գրանցվելու է հունիսի 7-ին»,- եզրափակել է Կոնջորյանը: