Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է ՀՀԿ անդամների հայտարարություններին՝ փողոցային պայքարի և իմպիչմենթի վերաբերյալ՝ նշելով, որ շուտով ընտրություններ են, և նման կոչերը անիմաստ են։
Ինչ վերաբերում է իշխանության հասցեին Սերժ Սարգսյանի մեղադրանքներին, Սիմոնյանն առաջարկել է նրան մասնակցել ընտրություններին, եթե կարող է:
«Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում: Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ: Այդ մարդը մերժված է, մերժված մնալու է պատմության մեջ»,- նշել է Սիմոնյանը