ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «հատիկ առ հատիկ» շարքի հերթական նորությունը:
«Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 6 հողամասի նկատմամբ:
Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը՝ 2 միլիոն 32 հազար դրամ»,- գրել է վարչապետը: