ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկ Լիբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
Այս տարվա հուլիսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Բայդենի կողմից Լիբբիի թեկնածությանը։
Լիցենբերգերի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2022 թվականի հուլիսին, և պաշտոնը թափուր էր ավելի քան մեկ տարի։
Լիբբին երկարամյա դիվանագետ է, աշխատել է Բրյուսելում՝ որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական Վարշավայում, Նասաուում, Նիկոսիայում և Բաղդադում ԱՄՆ դեսպանատներում և բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ Պետքարտուղարությունում։ Սա նրա առաջին նշանակումն է՝ որպես դեսպան։
Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի