News Image

Արցախում Ալիև-Էրդողան համատեղ բիզնես ծրագրերը կյանքի են կոչվում

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ղարաբաղյան հակամարտության մեջ Ադրբեջանական կողմի հաղթանակը Թուրքիայի շնորհիվ էր, սակայն վերջինս այդ օգնությունը ցուցաբերել է ոչ բնավ նրա համար, որ երկու երկրները եղբայրական երկրներ են, պատճառը այն է, որ ալիևը իր սեփական բիզնես շահերով է առաջնորդվել.

100 միլիոն դոլար արժողությամբ նոր նախագիծը, որն իրականացվել է Ալիևի և Էրդողանի ընտանիքների անդամների կողմից, ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան սերտ կապեր կան Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Թուրքիան այն երկրներից էր, որն ամենաշատը շահեց 2020 թվականի պատերազմում` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած հաղթանակից։

Պատերազմի ժամանակ Թուրքիան շատ օգնեց Ադրբեջանին, և այժմ այդ օգնությունն ավելին է, քան արդյունք տալը։ Էրդողանին մոտ կանգնած ընկերությունները առասպելական թանկարժեք պայմանագրեր են կնքել Ադրբեջանի գրաված տարածքների և հատկապես Ղարաբաղում վերակառուցման աշխատանքների համար։ Սակայն երկու նախագահների հարաբերությունները դուրս են գալիս քաղաքականությունից և նույնիսկ բիզնեսից. Ալիևի և Էրդողանի ընտանիքները Զանգելանի շրջանում նոր գյուղատնտեսական համալիրի գործընկերներ են: Նշվում է, որ «Դոստ» գյուղատնտեսական պարկի ստեղծումը կարժենա 100 մլն դոլար.այստեղ կաճեցվի 10 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, կներգրավվի 500 բանվոր։

Էրդողանի Ղարաբաղ կատարած այցի ժամանակ ուղեկցողների թվում էր նաև «Դոստ Ագրոպարկ»-ի ներդրող, «Դոստ զիրաաթ» ընկերության սեփականատեր Աբդուլքադիր Կարագյոզը։ Նրանք Էրդողանի հետ կապված են ոչ միայն բիզնեսով, այլև ընտանեկան կապերով. Կարագյոզն ամուսնացած է Էրդողանի զարմուհու հետ։

Ադրբեջանական կողմից նոր գյուղատնտեսական պարկի ներդրողը Pasha Investments-ն է, որը մտնում է Pasha Holding-ի մեջ, որը պատկանում է երկրի առաջին փոխնախագահ, Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևայի ընտանիքին։ Սեպտեմբերի իր հարցազրույցում, պատասխանելով իտալական ընկերությունների կողմից Ղարաբաղում շինարարական պայմանագրեր ստանալու հեռանկարների մասին հարցին, Իլհամ Ալիևն ասել է, որ Իտալիան Թուրքիայից հետո կլինի երկրորդ տեղում։ «Սա մեր հարևանն է, և նրանք ունեն շատ հայտնի շինարարական ընկերություններ»,- ասել է Ալիևը՝ նկատի ունենալով Թուրքիային։

Թարգմանությունը՝ Խոսնակ լրատվականի

Share