News Image

Ուր են գնում SOCAR ընկերության միլիոնները. Ադրբեջանի օրենքով կոռուպցիայի օրինակը

 Ադրբեջանական նավթային ընկերության նախկին ղեկավարի որդին Լոնդոնում ավելի քան 20 մլն դոլար արժողությամբ բնակարան ունի: Մինչև 2022 թվականի փետրվարը Ռովնագ Աբդուլլաևը ղեկավարում էր Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը, որտեղ ստանում էր համեստ պաշտոնական աշխատավարձ։ Միաժամանակ նրա որդին՝ Ռաշադը, 25 տարեկանում գերթանկ բնակարան է գնում Լոնդոնի Գրոսվենոր հրապարակում:

Հնարավոր է հաստատել, որ բնակարանն իրեն է պատկանում անցյալ տարի Մեծ Բրիտանիայում ընդունված օրենքի շնորհիվ, ըստ որի՝ նման օբյեկտների փաստացի սեփականատերերի տվյալները պետք է հրապարակային լինեն։ Բնակարանը գնելու համար օգտագործված միջոցների ծագումը պարզ չէ։

SOCAR պետական ընկերությունը, որը Ռաշադ Աբդուլաևի հայրը ղեկավարել է 17 տարի, հաճախ է քննադատվել կոռուպցիայի և ոչ թափանցիկ ֆինանսական գործարքների համար։ Թիվ 20 Գրոսվենոր հրապարակը, որտեղ Աբդուլլաևն ունի չորս սենյականոց բնակարան:

«SOCAR-ը առաջատար կոռումպացված պետական ընկերություն է Ադրբեջանում», - ասում է Գուբադ Իբադօղլուն` ադրբեջանցի տնտեսագետ և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ավագ այցելու անդամ: «Ոչինչ չեն ասում՝ չեն հայտնում, թե որքան գումար են ստանում, որքան հարկ են վճարում»։

Թարգմանությունը՝  Խոսնակ լրատվականի

Share