News Image

Կանադայի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Կանադան խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ, որը միակ ցամաքային կապն է Լեռնային Ղարաբաղի և շրջակա շրջանի միջև։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի ԱԳՆ-ն։ 

«Այս գործողությունն ակնհայտորեն խաթարում է խաղաղության գործընթացը և կայունությունը ողջ տարածաշրջանում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է մնա բաց և անխոչընդոտ՝ ապահովելու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը։

Կանադան երկու կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով հետագա էսկալացիայից կամ ռազմական գործողություններից»,- ասված է հայտարարությունում։ 

Share