News Image

Ալիևը հազարավոր գերեզմաններ է պատրաստել ձեր երեխաների համար. Ադրբեջանցի ակտիվիստը՝ ադրբեջանցիներին

Ադրբեջանցի ակտիվիստ Մանաֆ Գելիլզադեն լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Ադրբեջանի զինվորական գերեզմանատանը հազարավոր պատրաստի դատարկ գերեզմաններ կան. Լուսանկարին կից գրել է.

<<Այո, խեղճ ժողովուրդ, պատրա՞ստ եք:

Նայեք, գերեզմանները արդեն պատրաստել են ձեր երեխաների համար ։ Հայրենիքը պատիվ է, հողն էլ աղքատ մարդկանցն է, գնացեք իլխամոնին մատաղ արեք։ Թող իրենց երեխաներն էլ վիսկի խմեն, իրենց երեխաներին էլ գրկեն, նայեն ձեզ ու վայելեն։ Շատ քիչ մնաց բռնապետ Ալիեւի հերթական ահաբեկչական ցեղասպանությանը>>.

Ակտիվիստի հետևորդներից մեկը մեկնաբանություն է թողել հրապարակմանը, ցանկություն հայտնելով, որ այդ գերեզմանները ծառայեն պաշտոնյաների պատերազմ չգնացած երեխաներին:

Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի

 

Share