News Image

Ալիևը բացառում է AZAL ինքնաթիռի վրա միտումնավոր հարձակման տարբերակը

Ադրբեջանը Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանումը չի համարում միտումնավոր հարձակում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքի եթերում։

«Ադրբեջանը սա կանխամտածված հարձակում չի համարում։ Մենք միայն պահանջել ենք տեղի ունեցածի ճանաչում, մեղավորների պատիժ և լիարժեք փոխհատուցում», — ասել է նա։

Հիշեցնենք՝ AZAL ընկերության ուղևորատար ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան։ Ինքնաթիռը թռչում էր Բաքվից Գրոզնի, վթարից կարճ ժամանակ առաջ անձնակազմը խնդրել է արտակարգ վայրէջք կատարել Ակտաուում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ, 27 ուղևոր և անձնակազմի երկու անդամ ողջ են մնացել։

Խոսնակ Լրատվական

Share