News Image

Ալիևի հորը ստրուկ կոչած քաղաքացին երկու տարի առաջ Թուրքիայում սպանվեց. Էրդողանը փակեց գործը

<<Ստրուկ, ձեր ստրկության տոնը շնորհավոր>>. Ադրբեջանում այս գրառումը հավասար է մահվան, մանավանդ եթե այն զարդարում է Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի արձանը:

Երկու տարի առաջ այս օրը բռնապետ և տեռորիստ Ալիևի ռեժիմը սպանեց Ադրբեջանի քաղաքական ակտիվիստ Բայրամին։ Բայրամի անկենդան մարմինը հայտնաբերվել է թուրքական ափերից մեկում.

<<Դիկտատոր Էրդողանի իշխանությունը առանց հետաքննության փակեց հանցագործությունը իր եղբայր Իլհամի ցուցումով, բայց Բայրամն այս ռեժիմի մասին իր խոսքը արդեն գրել է, Իլհամի հոր արձանի վրա հավերժ ստրուկի պիտակ է մնալու: Բայրամն այսօր ապրում է մեր սրտերում և ապրելու է։ Աստված ողորմի քեզ սիրելի եղբայր, հանգչիր խաղաղությամբ։ Մի օր քո վրեժը կլուծվի, հաստատ կլուծվի>>. Գրել է Բայրամի ընկերներից մեկը:

Նյութը՝ Խոսնակ Լրատվականի

Share