Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի գլխավորած մեծ պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի 1-ին Համաեվրոպական տարածաշրջանային համաժողովին։
Այդ մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում։
Հաղորդվում է, որ միջոցառմանը, որին մասնակցում են տարբեր պետությունների գլխավոր դատախազներ և միջազգային ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարներ, քննարկումներ կանցկացվեն թվայնացման դարաշրջանում արդյունավետ հետաքննության և այլնի շուրջ։
Թարգմանությունը ՝ Խոսնակ Լրատվականի