Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը՝ Էլչին Ամիրբեկովը, Իտալիա կատարած աշխատանքային այցի ժամանակ իտալական Adnkronos լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե բանակցությունների դրական արդյունքը «մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների անկեղծության մակարդակից»:
Ամիրբեկովը դժգոհել է, թե Հայաստանը դիվանագիտական պատերազմ է վարում Ադրբեջանի դեմ՝ «չարաշահելով» տարբեր միջազգային հարթակներ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, Եվրամիությունը։
Նախագահի խոսնակը հերքել է հայկական կողմի պնդումները Ադրբեջանի կողմից ղարաբաղյան տարածաշրջանում իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության մասին՝ պաշտոնական Երևանին մեղադրելով այդ հասկացությունների արժեզրկման համար՝ մոռանալով, որ տեղում առկա փաստերը ճիշտ հակառակն են ցույց տալիս: