Ալիևը Ղարաբաղում զորահանդեսի ժամանակ ասել է, իբր Հայաստանի ղեկավարությունը կարող էր կանխել 2020 թվականի պատերազմը, եթե լսեր Բաքվի փաստարկները։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը և նրա թիկունքում կանգնած որոշ արտաքին ուժեր այն ժամանակ լսեին իմ խոսքերը, ապա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի կարիքը չէր լինի։ Ես բազմիցս ասել եմ՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը. եթե չլքեք հողերը, դեմ առ դեմ կհանդիպեք մեզ հետ մարտի դաշտում»,- ասել է Ալիևը։