News Image

Ալիևը կարգադրել է ապամոնտաժել օկուպացված Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը

Օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ադրբեջանցիներն անցել են Արցախյան ազատամարտում հայերի հաղթանակների մասին վկայող խորհրդանիշների ոչնչացմանը։ Վանդալիզմն իրականացվում է անձամբ Իլհամ Ալիևի կարգադրությամբ։

Մասնավորապես, ապամոնտաժվում է Վանք գյուղում գտնվող հայտնի պատը, որի վրա Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ազատագրված հայկական տարածքներում թշնամու թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներն են:  

Այսօր ավելի վաղ օկուպացված Վանք գյուղ են այցելել Ալիևները՝ Իլհամ Ալիևը կնոջ ու որդու հետ։ 

Հենց այցի ժամանակ էլ Իլհամ Ալիևը կարգադրել է ապամոնտաժել հայերի հաղթանակների մասին վկայությունները։

news-pic
news-pic
news-pic
news-pic
news-pic
news-pic
Share