News Image

Հայաստանի ոչ կառուցողական քայլերի պատճառով ոչինչ դեպի լավը չի գնա. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղել է։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

«Հայաստանի ոչ կառուցողական և իրար հակասող քայլերի պատճառով կարգավորման գործընթացը դանդաղել է»,- ասել է նա։

Բայրամովը նաև հայտարարել է, թե չնայած իր նշածին, Ադրբեջանը անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։

«Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները»,- «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Share