Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ով աշխատանքային այցով գտնվում էր Թբիլիսում, հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել երկու երկրի միջպետական հարաբերությունների զարգացման առթիվ
Նշվել է, որ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համատեղ ջանքերի արդյունքում ռազմավարական գործընկերային հարաբերությունները դարձել են համապարփակ։
Ադրբեջանի և Վրաստանի կողմից համատեղ իրականացվող էներգետիկ և տրանսպորտային նախագծերը փոխում են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը։