Ադրբեջանը,ով Իսրայելից միշտ զենք է գնում, Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարվելը, չգիտես ինչու, սպառնալիք է համարում։
«Նման զգայուն պահին հայկական կողմին ակտիվ զինելը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ է ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպուրիա Պատելի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը։