News Image

Բաքվում ջրհեղեղ է սկսվել

Երեկ երեկոյան Բաքվում և Ապշերոնի թերակղզում սկսված ուժեղ քամիներով ուղեկցվող ուժեղ անձրևների պատճառով քաղաքում ջրհեղեղ է սկսվել, ճանապարհներն անանցանելի են դարձել:

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Բաքու քաղաքի կանաչապատման ասոցիացիային, ժամը 10:00-ի դրությամբ Բաքվում ուժեղ քամին տապալել է 55 ծառ, իսկ ավելի քան 15 ծառի ճյուղերը կոտրվել են:

Ասոցիացիայի աշխատակիցները հեռացրել են ընկած ծառերը և մաքրել տարածքը։

 

Խոսնակ Լրատվական

Share