Բաքվում և Աբշերոնի թերակղզում սպասվող հորդառատ անձրևներին ընդառաջ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կանխարգելիչ միջոցառումները ներառում են կոյուղու կոլեկտորների լվացում, ստուգիչ հորերի և անձրևաջրերի մաքրում։
Երկրի հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ապրիլի 14-ի գիշերը Աբշերոնի թերակղզում սպասվում են ինտենսիվ տեղումներ, կա հեղեղումների վտանգ։ Այդ կապակցությամբ կանխարգելիչ միջոցառումները կշարունակվեն։
Խոսնակ Լրատվական