News Image

Բայրամովը Իսրայելի ԱԳ նախարարին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին

Ապրիլի 8-ին Աբու Դաբիում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարի հետ։

Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրավիճակը։

Բացի այդ Իսրայելական կողմը մանրամասն տեղեկացվել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակին և իրողություններին,  ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մասին։

 

Խոսնակ Լրատվական

Share