News Image

Իլհամ Ալիևն ընդունել է ԵՄ հանձնակատարին

Ապրիլի 4-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրամիության էներգետիկայի և բնակարանային ապահովման հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենին։

Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Յորգենսենը մասնակցում է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նախարարական հանդիպմանը և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 3-րդ նախարարական հանդիպմանը:

 

Խոսնակ Լրատվական

Share