News Image

Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմ չի սկսել, Ռուսաստանը պատերազմն ավարտում է. Պեսկով

Ռուսաստանը պատերազմ չի սկսել, Ռուսաստանը պատերազմն ավարտում է, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության վերաբերյալ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ֆորումի ժամանակ։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս ասել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն «հրամայել է տանկերով ու գնդացիրներով կրակել Դոնբասի վրա, իսկ բանակն էլ բնակչության դեմ էր կիրառում, բայց այս ճշմարտությունն աշխարհը  8 տարի չէր ուզում լսել»։

«Եվ հիմա, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է  ասել, մենք ավարտում ենք պատերազմը․ մենք այն չենք սկսել, մենք ավարտում ենք։ Սա շատ կարևոր, կոնցեպտուալ ձևակերպում է և ճշմարտություն, որը պետք է իմանան ոչ միայն մեր երկրում, ոչ միայն մեր բոլոր բարեկամների շրջանակում, այլև ամբողջ աշխարհում»,- ասել է Պեսկովը։

Share