News Image

Ինձ համար անընդունելի է, որ ամբողջ Հայաստանում քար է, բայց քար ենք ներմուծում. Սուքիասյան

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել է ներմուծման խնդրին։

«Ներմուծմանը փոխարինող ինստիտուտը այդպես էլ չներդրեցինք, որ դիտարկենք ցանկացած ներմուծմանը փոխարինող հայկական ինչ կա։ Օրինակ՝ ես հիմա տեսնում եմ Հայաստանի ամբողջ ընդերքը քար է, բայց քարի ներմուծում կա։ Իհարկե, շուկան պետք է ազատականացված լինի, բայց անտրամաբանական է, սա նշանակում է մեր աչքից վրիպել է այն, պետք է ֆինանսավորվենք, արդիական սարքավորումներ լինեն,  ՀՀ-ի ոչ մի մայթ ասֆալտապատ չպետք է լինի, պետք է ՀՀ-ի ընդերքից լինի և լավ կլինի, որ տեղայնացված լինի, օրինակ՝ Արթիկի տուֆը թող մայթերին լինի»,- նշել է պատգամավորը։

Share