News Image

Գազայի հատվածը տարհանվում է

Օտարերկրացիները և Գազայի հատվածում գտնվողերկքաղաքացիների առաջին խմբերը կարողացել են լքել պաղեստինյան անկլավը Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետով։  

Սրան զուգահեռ, Գազայի հատվածի հյուսիսում Իսրայելն ընդլայնում է իր ցամաքային գործողությունները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարություն է տարածել ու նշել, որ Թել Ավիվը պատրաստ է երկար ու դժվարին պատերազմ մղել մինչև հաղթանակ։

Գազայի հատվածում մարտերի սկզբից ի վեր 326 իսրայելցի զինվոր է սպանվել:

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Ղազի Համադն ասել է, որ պաղեստինցիներն իրավունք ունեն «պաշտպանվել օկուպանտներից», և որ Իսրայելը ընտրություն չի թողնում խաղաղության և բռնության միջև։ Նրա կարծիքով՝ Իսրայելի ամբարտավանության և ինքնավստահության հետևում կանգնած են ամերիկացիները, «և նրանք թքած ունեն միջազգային իրավունքի վրա»։

Share