Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը չի կարողանում նույնիսկ երկու նախադասություն համահունչ արտասանել և վտանգ է ներկայացնում երկրի համար, քանի որ չի հասկանում, թե ինչ է անում։
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Հարավային Դակոտա նահանգում։
«Նա մեր երկրի պատմության ամենավատ նախագահն է, մեր երկրի պատմության ամենակոռումպացված նախագահն է, և, ինչպես ասում են այլ պետությունների ղեկավարները, և ինչպես ես եմ ասում, նա բացարձակ անգործունակ է»,- ընդգծել է հանրապետականը։ «Եվ նա շատ վտանգավոր է, քանի որ նա չի հասկանում, թե ինչ է անում», - ավելացրել է Թրամփը ՝ խոսելով Բայդենի մասին: «Նա չի կարող երկու նախադասությամբ համահունչ խոսել: Եվ մենք խաղում ենք միջուկային զենքի հետ ուրիշների հետ, և նա բացարձակապես գաղափար չունի` ինչ է կատարվում»։
Օգոստոսին Թրամփը խոստովանել էր, որ Ֆիզիկական վիճակի վատթարացման պատճառով Բայդենը չի կարողանա մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի