News Image

Ռուսաստանը շարունակում է աշխատանքը Երևանի և Բաքվի հետ. Պեսկով

«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները և բծախնդիր, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»։

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
Նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Արցախի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։

Share