Սեպտեմբերի 4-ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է ՌԴ Զեկույցի բյուրոն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի օրը, դրանք կանցկացվեն Սոչիում` օրվա երկրորդ կեսին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին տեղեկությունը հաստատելու լրագրողների խնդրանքին։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի