News Image

Ռուսաստանը ուժգին հարձակման է ենթարկվել

Կիևը հայտնում է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից մինչև այս տարվա օգոստոսի 31-ը ռուսական տարածքն անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել ավելի քան 500 անգամ: Հարձակումների 56 տոկոսը կամ 289-ը, բաժին է ընկել Բելգորոդի մարզին: Կուրսկի շրջանում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են 38 անգամ, Բրյանսկում՝ 37:

Մոսկվայի վրա առաջին հարձակումը տեղի է ունեցել մայիսի 3-ի գիշերը, երբ երկու ԱԹՍ փորձել է հարվածել Կրեմլին, իսկ հաջորդը տեղի է ունեցել մայիսի 30-ին: Ընդհանուր առմամբ, դրոնները Մոսկվա և Մերձմոսկովյան շրջան են թափանցել 23 անգամ։

Միաժամանակ Ռուսաստանի Կուրսկի և Բելգորոդի մարզերից, Մոսկվայի շրջանից հաղորդագրություններ են ստացվել անօդաչու թռչող սարքերով նոր հարձակումների մասին: Տուժածներ ու ավերածություններ չկան: Կուրչատովի վրա ԱԹՍ հարձակումը չի ազդել այնտեղ գտնվող ատոմակայանի աշխատանքի վրա:

«Ռոսավիացիան» հայտնել է, որ Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են չվերթերը՝ «քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով»։ Այժմ Մոսկվայի բոլոր երեք օդանավակայանները և «Ժուկովսկի» օդանավակայանն աշխատում են բնականոն ռեժիմով:

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հայրենական  արտադրության զենք են կիրառել 700 կմ հեռավորությամբ գտնվող թիրախի ուղղությամբ:

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն էլ հայտարարել է, որ ուկրաինական հակահարձակումը զարգանում է, և զինված ուժերն առաջընթաց ունեն հարավային ուղղությամբ:

Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի

Share