News Image

Ուժեղ մարտեր են ընթանում ռուս-ուկրաինական արևելյան ճակատում

Իրավիճակը արևելյան ճակատում շարունակում է մնալ ծանր։ Ամենաբարդը շարունակում են մնալ Բախմուտ և Լիմանո-Կուպյանսկի ուղղությունները, որտեղ ռուսական զորքերը փորձում են ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

«Ամենահամառ մարտերը տեղի են ունենում Ռայգորոդոկ և Կովալևկա բնակավայրերի տարածքներում, որտեղ հակառակորդը, չնայած կորուստներին, փորձում է ճեղքել մեր զորքերի պաշտպանությունը՝ օգտագործելով գրոհայիններ զրահատեխնիկայի վրա», - ասել է Սիրսկին:

Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի

Share