News Image

Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և նրա ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել։

Այս մասին հայտնում է  Anadolu գործակալությունը։

Տեղեկատվության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-ի ընդլայնման, Վիլնյուսում կայանալիք դաշինքի երկրների ղեկավարների գագաթնաժողովի, Սիրիային ՄԱԿ-ի անդրսահմանային օգնության մեխանիզմի ընդլայնման և իրավիճակի շուրջ` Ուկրաինայում։

Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի

Share