News Image

Բայդեն. ԱՄՆ-ը ներգրավված չէ Ռուսաստանում ապստամբության փորձին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցնում է, որ ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ ներգրավված չեն Ռուսաստանում ապստամբության փորձին։

Այս մասին հայտնում է CNN-ը։

«Մենք հստակ հասկացրեցինք, որ մենք ներգրավված չենք եղել ուրբաթ և շաբաթ օրերին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Մենք սրա հետ ոչ մի կապ չունենք: Դա ներքին ռուսական համակարգի պայքարի մի մասն էր»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Միաժամանակ նա ասել է, որ Վաշինգտոնը, անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից, կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Բայդենը նշել է, որ այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ շաբաթավերջին նրանց միջև կայացած հեռախոսազրույցում։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը պատրաստ էր մի քանի սցենարների։

Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի

Share