News Image

Բայդենը Սի Ցզինպինին դիկտատոր է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին դիկտատոր է անվանել։

Ամերիկացի առաջնորդը նման արտահայտություն է արել Կալիֆոռնիայում իր նախընտրական արշավի համար միջոցներ հայթայթելու նպատակով կայացած հանդիպմանը։ Բայդենը նաև ասել է, որ Սի Ցզինպինը, հնարավոր է, տեղյակ չի եղել փետրվարի 4-ին ԱՄՆ օդային տարածքում խոցված չինական օդապարիկի մասին և որ այն շեղվել է իր ուղուց։

Բայդենը նախկինում նման ենթադրություններ է արել։ Հունիսի 17-ին նախագահը Սպիտակ տան մամուլի ֆոնդից լրագրողներին ասել է, որ Չինաստանի ղեկավարությունը, իր կարծիքով, չգիտի, թե որտեղ է «տեղակայվել օդապարիկը, ինչ է եղել դրա մեջ և ինչ է կատարվում»։ Միաժամանակ նա հույս է հայտնել առաջիկա ամիսներին հանդիպել Սի Ցզինպինի հետ։

Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի

Share