News Image

Բայդենը չի ցանկանում տեսնել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ պարզեցնել Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու ընթացակարգը։

Այս մասին հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։

Բայդենին հարցրել են, թե արդյոք նա կհեշտացնի՞ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչին ի պատասխան ամերիկացի նախագահը հակիրճ պատասխանել է «ոչ»։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ջո Բայդենին առաջարկ է ներկայացրել, ըստ որի՝ դաշինքը կհայտարարի, որ Ուկրաինան առաջընթաց է գրանցել անդամակցության ուղղությամբ։ Կիևին, ըստ երևույթին, կարիք չի լինի ավարտելու ՀԳՀԾ-ի փուլային գործընթացը, որով նախկինում անցել են Արևելյան Եվրոպայի մյուս անդամները:

Միաժամանակ հրապարակման մեջ նշվում էր, որ Բայդենն իբր համաձայնել է նման առաջարկին։

Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի

Share